Սիրով հրավիրում ենք Կարինե Դավթյանի և Լավրենտ Հովհաննիսյանի մտերմիկ զրույց-ներկայացմանը, որը տեղի կունենա հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին։
Արվեստագետները կներկայացնեն պատկերասրահում ցուցադրվող աշխատանքների շարքը, որը համատեղ ստեղծել են վերջին հինգ տարիների ընթացքում։ Կխոսեն արվեստագետ-զույգի նրանց ստեղծագործական գործունեության հղացական ու նյութական մոտեցումների մասին և կպատմեն, թե ինչպես են ճարտարապետական և նյութական հետազոտություններն ու ճանապարհորդությունները ձևավորում նրանց ստեղծագործական գործելակերպը։
Զրույցը կվերածվի կենդանի ներկայացման, որի ընթացքում արվեստագետները շարժական լուսավորության միջոցով կակտիվացնեն յուրաքանչյուր աշխատանք։ Երբ լույսը շարժվում է տարածական կոլաժների վրայով և ներգրավվում դրանց ձևերի մեջ, ստվերները փոխակերպում են յուրաքանչյուր հորինվածք։ Մեր ընկալումը փոխվում է, ի հայտ են գալիս նոր տարածական հարաբերություններ, և անտեսանելին դառնում է տեսանելի։
Ցանկանալով յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն տալ առավել անմիջականորեն զգալու աշխատանքներն ու արվեստագետների ստեղծագործական գործընթացը՝ մասնակիցների թիվը սահմանափակել ենք 15 հոգու։ Խնդրում ենք ամրագրել ձեր մասնակցությունը Eventzilla հարթակի միջոցով՝ արվեստագետներին հանդիպելու և նրանց առաջին հանրային տեսողական-տարածական ներկայացմանը մասնակցելու համար։
Միջոցառման անվանումը հղում է անում Ջունիչիրո Տանիձակիի համանուն էսսեին՝ ճապոնական գեղագիտության ուսումնասիրությանը, որտեղ ստվերը ձևավորում է տարածականության մեր ընկալումը։
*
We are pleased to invite you to an intimate talk-performance by Karine Davtyan and Lavrent Hovhannisyan on Thursday, October 1 at 7 PM.
The artists will speak about the body of work presented at the gallery, developed jointly over the past five years. They will share the conceptual and material processes behind their emerging practice as an artist couple, and how their architectural and material research, as well as their travels, inform their way of working.
The conversation will develop through a live performance, with the artists activating each piece through mobile lighting. As light moves across the spatial collages and is drawn into their forms, shadows transform each composition. Our perception shifts, new spatial relationships emerge, and the unseen becomes visible.
We want to offer each participant an intimate experience of the works and the artists’ process, so participation is limited to 15 people. Please reserve your place through Eventzilla to meet the artists and take part in this first public perceptual and spatial performance.
The title of the event makes reference to Jun'ichirō Tanizaki’s eponymous essay, an exquisite meditation on Japanese aesthetics and the ways in which shadows shape our perception of space.