Գորգի շուրջ զրուցելու ենք հրավիրում արվեստի և ճարտարապետության համայնքին. գորգը դիտարկելով որպես ընդհանուր տարածության և գեղարվեստական արտահայտման խորհրդանիշ։ Նայիրի Խաչատուրեանը կներկայացնի ԱՀԱ կոլեկտիվի «գորգ և ճարտարապետություն» սաղմնային նախագծի տեսլականը, որը քննարկման կդրվի։ Մեկնարկային այս զրույցը նպատակ ունի ստեղծելու արվեստագետների, համադրողների և ճարտարապետների միջև համագործակցության գործընթաց՝ ոգեշնչվելով 1950-ականներին Ֆրանսիայում նախաձեռնված 1% գեղարվեստական քաղաքականության սկզբունքներից, որն իր հերթին ոգեշնչել է շատ երկրների մշակել նմանօրինակ քաղաքականություններ: Արվեստագետ-համադրող-ճարտարապետ եռակողմ փոխանակումների միջոցով ԱՀԱ կոլեկտիվը ձգտում է խթանել ժամանակակից արվեստի ներգրավվածությունը մասնավոր և հանրային տարածքներում՝ արվեստը դարձնելով ամենօրյա ներկայություն մարդկանց կյանքում: Նախագիծը պատկերացնում է արվեստը որպես կապող թել, որը հյուսված է համայնքային տարածքների հյուսվածքի մեջ՝ խթանելով փոխգործակցությունը և հարստացնելով մեր ընդհանուր միջավայրը:
Մուտքն ազատ է` նախնական գրանցմամբ։
We invite the art and architecture community to gather around the carpet, an emblem of shared space and artistic expression. Nairi Khatchadourian will present the vision of AHA collective’s seed project "Carpet and Architecture" and open it to discussion. This initial conversation aims to establish a collaborative process between artists, curators, and architects, drawing inspiration from the principles of the 1% artistic policy initiated in France in the 1950s, which inspired in turn many countries. Through artist-curator-architect trilaterial exchanges, AHA collective seeks to promote the integration of contemporary art into private and public spaces, making art an everyday presence in people’s lives. This project envisions art as a connective thread woven into the fabric of community spaces, fostering interaction and enriching our shared environments.
Free entrance with prior registration.